Զոհրաբ Մնացակյանը կամ էլ իր շեֆը չեն հասկանում, որ Արցախի հարցը Արցախի ժողովրդի անվտանգության հարց չէ


09:36 , 12 դեկտեմբեր, 2018
Էրդողանը ասել է, որ Հայաստանը խոչընդոտում է Միջին Ասիայից մինչև Կովկաս խաղաղություն հաստատելուն: Ինչ կապ ունի Միջին Ասիան Հայաստանի հետ: Կապը միակն է` թուրքական աշխարհի ստեղծմանն է Հայաստանը խանգարում: Զոհրաբ Մնացակյանը կամ էլ իր շեֆը չեն հասկանում, որ Արցախի հարցը Արցախի ժողովրդի անվտանգության հարց չէ, անգամ քարոզչական նպատակների համար, առավել ևս՝ բանակցություններ, Արցախի խնդիրը ժողովրդի ինքնորոշման հարց է: