12:58 , 3 հունիս, 2013
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրուցում հերքեց տեղեկությունները, թե Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր M» տեսակի հրթիռային մի քանի համալիրներ: «Լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես հերքում եմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ azatutyun.am-ը երեկ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր M» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ: