Ինչպես կասեր մեծն Չապլինը, առաջ ես էի ժամանակը վատնում, այսօր ժամանակն է ինձ վատնում. Արմեն Մարգարյանը դարձավ 47 տարեկան


21:40 , 11 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ Վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն այսօր նշում է ծննդյան 47-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը ժպիտով խոստովանեց՝ այնքան արագ անցան տարիները, որ նույնիսկ չի նկատել՝ արդեն 47 է:

«Այսօր, ինչպես միշտ, կնշեմ տանը՝ հարազատներիս շրջապատում: Ասեմ, որ ամեն տարի նշել եմ ծննդյանս օրը՝ անկախ նրանից, թե ինչ տրամադրություն ունեի: Անգամ 40-ամյակիս, երբ որոշել էի չնշել, չստացվեց, միակ տարբերությունն այն էր, որ հյուրերս ցածրաձայն էին շնորհավորում, որպեսզի «չար ուժերը» չլսեն», - ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ