Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար. Վլադիմիր Ժիրինովսկի (Video)


21:20 , 11 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Նայե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են: Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», - ասել է Ժիրինովսկին: Վերջինիս ելույթի տեսանյութը հրապարակել է Politnavigator TV-ն:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ