Պատժամիջոցներից հետո նավթի արտահանումն ավելացել է. Ռոհանի


16:00 , 11 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանում նավթի արտահանման հետ կապված իրավիճակը բարելավվել է: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հայտնում է РИА Новости-ն:

 «Ամերիկացիների նպատակն էր հասնել մեր նավթի արտահանման դադարեցմանը, սակայն բաց ասում եմ ժողովրդին, որ նավթի արտահանումը նոյեմբերի 4-ից հետո ավելացել է»,- ասել է նա: