Ովքեր մանդատ կստանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասական և ռեյտինգային ցուցակներով. նախնական տվյալներ


15:23 , 11 դեկտեմբեր, 2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, 7-րդ գումարման խորհրդարանում կունենա 18 մանդատ, որից 9-ն ընտրվում են տարածքային ցուցակներով, ևս 9 -ը՝ համապետական ցուցակով:

Նշենք, որ, նախնական տվյալներով, նոր խորհրդարանը կազմված է լինելու 132 պատգամավորից: Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:
Ներկայացնենք, թե ռեյտինգային ընտրակարգով ովքեր են ԼՀԿ-ից դառնալու պատգամավոր:

Նշենք, որ ռեյտինգային ընտրակարգով Երևանից ընտրվել է 4 պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9  ընտրական տարածքից ընտրվել է 2 պատգամավոր, Շիրակ, Արարատ և Արմավիր մարզերն ընդգրկող ընտրատարածքներից՝ 1-ական պատգամավոր:

Թիվ 1 - Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն
Գուրգեն Բաղդասարյան - 1223 
Թիվ 2 - Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն
Գևորգ Գորգիսյան - 1672
Թիվ 3 - Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ
Էդմոն Մարուքյան - 4450
Թիվ 4-Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն
Մանե Թանդիլյան - 3636

Թիվ 9 - Լոռի
Քրիստ Մարուքյան - 2041
Տարոն Սիմոնյան - 1361  
Թիվ 5 - Արարատ
Էմին Հովհաննիսյան - 905
Թիվ 6 - Արմավիր
Էդվարդ Անդրեասյան - 1915 
Թիվ 11 - Շիրակ
Սարիկ Մինասյան - 1963

Նախնական տվյալներով՝ Լուսավոր Հայաստան համապետական ցուցակից պատգամավոր կդառնան՝

1. Բաբաջանյան Արման
2. Խաչատրյան Արկադի 
3. Սամսոնյան Անի 
4. Բաբայան Հարություն 
5. Եղիազարյան Արմեն 
6. Կոստանյան Աննա
7. Սիմոնյան Կարեն
8. Գրիգորյան Սրբուհի 
9. Ալեքսանյան Սարգիս