Նախաքննական մարմինը միջնորդել է 4-րդ անգամ երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը


14:20 , 11 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննական մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան չորրորդ անգամ երկարաձգելու Գրիգորյանի կալանքի ժամկետը, Aysor.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանը դատարանում միջնորդության ներկայացման քննության ընթացքում իրեն վատ է զգացել, որի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ քննությունը շարունակվում է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին և այնուհետև ԱԺ համաձայնությամբ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ