Ավստրալիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք


13:20 , 11 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ավստրալիայի կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, սակայն մտադիր չէ մոտ ժամանակներս տեղափոխել իր դեսպանատունը Թել Ավիվից: Այդ մասին գրում է իսրայելական 7kanal.co.il –ը` The Australian-ին հղումով:

Ըստ պարբերականի` եթե դա տեղի ունենա, Ավստրալիան կմիանա ԱՄՆ-ին, Գվատեմալային, Չեխիային և Հնոդուրասին, որոնք ավելի վաղ ճանաչել են Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: