Կա պառլամենտն ու պառլամենտարիզմը ծաղրի ենթարկելու ևս մեկ տարբերակ. գուշակեցիք, խոսքն Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի թեկնածության մասին է


13:23 , 11 դեկտեմբեր, 2018

Իմ կարծիքով՝ ԱԺ նախագահի պաշտոնին կարող են հավակնել կա՛մ Արարատ Միրզոյանը, կամ էլ Արայիկ Հարությունյանը։ Կարելի է դիտարկել նաև ընդդիմության տարբերակը՝ առաջարկելով Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

Կա նաև չորրորդը՝ պառլամենտն ու պառլամենտարիզմը ծաղրի ենթարկելու տարբերակը, պառլամենտն արժեզրկելու և հողին հավասարեցնելու տարբերակը։ Հա՛, գուշակեցիք, խոսքն Ալեն Սիմոնյանի թեկնածության մասին է։