10 կանոն Նազենի Հովհաննիսյանից՝ մարզասրահում հաջողված սելֆի ունենալու համար


12:00 , 11 դեկտեմբեր, 2018

Նախանձելի սլացիկ կազմվածքով մշտապես աչքի ընկնող Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել մարզասրահից ու որոշել իր հետևորդների հետ կիսվել մարզասրահում հաջողված սելֆի ունենալու գրավականների մասին։ Եթե ձեզ դեռ չի հաջողվել ունենալ գեղեցիկ լուսանկար մարզասրահից, ապա Նազենիի տասը կանոնը հենց ձեզ համար է, անպայման փորձեք։))

1. Մարզասրահ գալ աշխատանքից, նկարահանումից կամ ընկերուհու հարսանիքից)), այսինքն՝ ԼԱԱԱԱԱՎ ՇՊԱՐՎԱԾ։ 
2. Ունենալ հեռախոս։ 
3. Կանգնել ամենաանհավանական դիրքով, նույնիսկ եթե մի կերպ եք պահում ձեր հավասարակշռությունը։ 
4. Վառել սրահի բոլոր լույսերը (լավ լույսը լավ դիմահարդարումից կարևոր է)։
5. Մինչև էդ «բռնել տալ» կամ «թունավորել» սրահում մնացած բոլոր մարզվողներին, որ չփչացնեն ձեր կադրը կամ, որ ավելի վատ է , թարս չնայեն, երբ դուք կիսակքանստած մի կերպ կայունություն եք ձեռք բերել։ 
6. Ցանկալի է մինչ այդ հասցնել սկուոշ խաղալ կամ գոնե մի քիչ հրում անել գետնից (ժիմ), որ մկանները տոնուսի մեջ լինեն։ 
7. Այս կետն՝ ըստ ձեր ցանկության (գրեք մեկնաբանություններում)։
8. Գցել ձեզ վրա պարապմունքի ընթացքում ուղղակի անհրաժեշտ սրբիչը՝ ձեզ դնելով հունական չստացված աստվածուհու (կամ աստվածության տեղ․ նայած՝ ինչքան եք ձեզ կարևորում)։
9. Չմոռանաք անկեղծ ժպիտի մասին։ 
10. ԻՀԱՐԿԵ, ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿԸ ))) Դուք պատրաստ եք ))) ՇԸԽԿ ))

Իսկ եթե ԼՈՒՐՋ, ապա պարապելու համար ոչինչ չի խանգարի, եթե դուք ԻՍԿԱՊԵՍ ուզում եք ձեր բազմազբաղ օրվա մեջ գտնել ժամանակ և ուժ՝ մարմինը կոփելու և կրթելու, կամք՝ դիսցիպլինա ունենալ պարապմունքը պարբերական դարձնելու, և լավատեսություն, որ մի օր կտեսնեք ձեր ուզած արդյունքը։ Առաջ, առանց կասկածի ու կարմիր շրթներկին չնայելով։