«Երկիր, ուր յուրաքանչյուր 3-րդն աղքատ է, 101 պատգամավորի փոխարեն պիտի պահի 132-ին». Վարդ Սիմոնյան


10:39 , 11 դեկտեմբեր, 2018
Երկիր, ուր յուրաքանչյուր 3-րդն աղքատ է, 101 պատգամավորի փոխարեն պիտի պահի 132-ին: Ահա հին ընտրական օրենսգրքի խերը: Գոնե էդ 17 նախարարությունների թիվը շուտ վերանայեն, լիքը գերատեսչություններ ֆունկցիաներով մեկին մեկ կրկնում են իրար, թաղապետարաններից սկսած հազար ու մի բյուրոկրատական որջերից վերջացրած լրիվ կարելի է անցկացնել էլեկտրոնային կառավարման և մեզ ազատագրել ՀՀԿ-ի հետ տեղաշոր կիսած բլանդինկաներից: Ի վերջո, էս ընտրությունների մասնակցության քանակը յուրօրինակ մարդահամար էր և ցույց տվեց, թե որքան էր խելքից դուրս Հայաստանի բնակիչների պաշտոնական թվաբանությունը: