Ամերիկյան նավթային գիգանտներ «Շևրոնն» ու «Էքսոն Մոբիլը» հեռանում են Ադրբեջանից


23:45 , 10 դեկտեմբեր, 2018

Համարյա մեր ընտրություններին զուգահեռ...

Ամերիկյան նավթային գիգանտներ «Շևրոնն» ու «Էքսոն Մոբիլը» հեռանում են Ադրբեջանից։ Նրանք ներգրավված էին ոչ միայն նավթի արդյունաբերության մեջ, այլ նաև Բաքու-Ջեյհան նավթատարի բաժնետեր էին: 

Ի՞նչն է պատճառը, ադրբեջանական նավթային էպոխան մոտենում է ավարտի՞ն, թե՞ ուրիշ պատճառներ, ավելի ճիշտ՝ վտանգներ են կանխազգում ամերիկյան գիգանտները։ Ամեն դեպքում, ադրբեջանական նավթն այլևս նախկին գեոքաղաքական կշիռը չունի:

Ուրեմն՝ մեզ հիմա առավել ևս որևէ զիջումների գնալ չարժե, մենք դիմացանք ադրբեջանական նավթային էյֆորիային, հիմա Ալիևի համար պատերազմ հրահրելն ինքնասպանություն կլինի: Հայաստանի համար շատ բարենպաստ պահ է։ Եթե ներսի Ցռան Վերգոները հողատվության երգերը կրկին չսկսեն, մեզ ոչինչ չի սպառնում...
Բայց Վերգոներին շատ շուտ կլսենք, շատ շուտ... 

Շան կծածը շան մազով է բուժվում: Բաքու-Ջեյհանով մեկ անգամ մեզ խաբել են, արդյունքում 30 տարի դեգրադացվեց երկիրը, Բաքու-Ջեյհանը պրծնելու վրա է, մենք էլի կանք, Վերգուշ:))

Ի դեպ, երեկ Վերգոն ընտրեց հանուն խաղաղության։))