«Էն ինչ կատարվում ա էսօրվա ՔՊ-ի շուրջ, նույնն ա, ինչ տարիներով կատարվել ա ՀՀԿ-ի շուրջ». Մարինե Մանուչարյան


23:30 , 10 դեկտեմբեր, 2018

Աջ ու ձախ կարդում եմ, թե ոնց են մարդիկ գրում, որ՝ բա ո՞ւր են ՀՀԿ-ի բազմահազարանոց անդամները։ Ասեմ՝ ուր են, մի մասը կեղծ էր, մի ստվար մաս էլ ՔՊ-ի շուրջ ա պտտվում։ Այո՛, այո՛, անդամությունը կարա հաստատված չլինի, բայց դիմում հաստատ տվել են կամ պատրաստվում են։

Էն, ինչ կատարվում ա էսօրվա ՔՊ-ի շուրջ, նույնն ա, ինչ տարիներով կատարվել ա ՀՀԿ-ի շուրջ (նույնը կատարվել ա ՀՀՇ-ի հետ)։ Ու սա ինչքան շուտ ընկալեն ՔՊ-ում, էդքան շուտ դեմը կառնեն։ Էն, ինչ կատարվել ա մարզերում որոշ
ռեյտինգայինների հետ, ապացուցում ա, որ հաղթողի ու իշխանություն ունեցողի շուրջ հավաքվում են նույն զանգվածները, որոնք ակնկալում են նույն կերպ թալանել ու օգտվել հանրային բարիքներից։

Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Էսօրվա ՀՀԿ-ի ձայները պարտվողի ձայներ են։ Ու 59000 ինքն իրանով հավաքելը նաև ցույցա տալիս, որ էդքան գաղափարակից ունի։ Իսկ ՔՊ-ի դեպքում դժվարա դեռ ասել, թե էդ 70+%-ից քանիսն ա իրա իրական գաղափարականը, այլ ոչ թե ընդդեմը, օպորտունիստականՆ ու ռեյտինգայինների տասովկեքը։ Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ մարդկանց ուղեղներում էդ փոփոխությունը չի լինի, բայց եթե որոշ ռեյտինգայիններից պահանջեն ինքնաբացարկ հայտնել, օրինակ՝ Արմավիրի մարզից, դա կարա էն դասերից լինի, որը կստիպի որոշ խմբերի հեռու քաշվել ու իրենց համար նոր զբաղմունք գտնել։ Իսկ մենք էլ կարող ենք վստահանալ, որ նոր իշխող ուժը վճռական է նման դրսևորումներն արմատախիլ անելու գործում։ #armvote18