«Հեղափոխությունն ավարտված է». ռուսական «Газета» պարբերականի անդրադարձը հայաստանյան արտահերթ ընտրություններին


22:44 , 10 դեկտեմբեր, 2018
Tert.am-ը գրում է.
Ռուսական «Газета» պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանում նախօրեին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց արդյունքներին՝ անվանելով դրանք «թավշյա հեղափոխության» տրամաբանական ավարտը:
«Հեղափոխությունն ավարտված է. Փաշինյանը վերցրեց հայաստանյան իշխանությունը» վերնագրով հոդվածում հեղինակներն անդրադարձել են այս տարվա ապրիլից սկսած Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին, որոնք ի վերջո հասան իրենց հանգուցալուծմանը խորհրդարանական ընտրություններով:
Պարբերականն ընտրությունների գլխավոր «սենսացիան» է անվանել Հանրապետական կուսակցության՝ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների տոկոսային շեմը չհաղթահարելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ