«Այս ընտրությունների երեք քաղաքական դասերը». Գարիկ Քեռյան


22:45 , 10 դեկտեմբեր, 2018

1. Մի քանի ամսում քաղաքական կուսակցություն հնարավոր չէ կառուցել, ընտրազանգված նվաճել հնարավոր է միայն քաղաքական դաշտում որոշակի ժամանակահատված գործելուց հետո։

2. Մեծամտությունն ու անհիմն ինքնահավանությունը քաղաքական մրցակցության մեջ մահացու վտանգ են։

3. Ճիշտ առաջնորդը, ժամանակի ռիթմով ու պահանջով շարժվող կուսակցական ընտրախավը հաղթանակի գրավականն են։