Լևոն Արոնյանը պահպանել է աշխարհի երկրորդ լավագույն խաղացողի իր կարգավիճակը


12:18 , 3 հունիս, 2013

ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է աշխարհի երկրորդ լավագույն խաղացողի իր կարգավիճակը: Արոնյանն ունի 2812 միավոր` 51 միավորով զիջում է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին: 

Վստահ ենք, որ երկար ժամանակ չի պահանջվի` մենք շուտով կտեսնենք Լևոնի անունն առաջին տեղում` համ վարկանիշով, համ էլ աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: