ԵՄ-ն ինը անձի դեմ պատժամիջոցներ է սահմանել Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար


16:10 , 10 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 10-ին հաստատել Է նոյեմբերի սկզբին Դոնբասում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ինը նոր անուն ներառելու վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Խորհրդի որոշման մեջ:

Ցուցակում, մասնավորապես, ներառված են Լուգանսկի ժողովրդական Հանրապետության նորընտիր ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը եւ ինքնահռչակ երկու հանրապետությունների ընտրական հանձնաժողովների ղեկավարները՝ Դոնեցկի ԺՀ-ի ԿԸՀ-ի նախագահ Օլգա Պոզդնյակովան եւ ԼԺՀ-ի ԿԸՀ-ի նախագահ Ելենա Կրավչենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: