Կուրտուա. Ռեալը պետք է հաղթի անգամ տանջանքների գնով


21:00 , 10 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ուեսկայի» դեմ հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Առաջին կեսում լավ խաղացինք, արագ գոլ խփեցինք և վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Երկրորդ կեսում մեզ խանգարեց քամին: Եղանակային պայմանները շատ ազդեցին խաղի վրա:

Բարդ էր ճշգրիտ փոխանցումներ կատարելը: Արդյունքում մենք գրեթե ոչ մի պահ չստեղծեցինք, սակայն այս խաղը մեզ համար դաս կլինի: Պետք է կարողանանք հաղթել անգամ տանջանքների գնով: Լավ է, որ 3 միավոր վաստակեցինք, սակայն մեր խաղը բարելավման կարիք է զգում»,- Կուրտուայի խոսքը մեջբերել է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: