«Եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի վրա, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը». Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Սերժ Թանկյանի մեկնաբանությանը


14:11 , 10 դեկտեմբեր, 2018

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանել էր ռոք երգիչ Սերժ Թանկյանի այն գրառմանը, որում նա ասում էր, թե ինչքան ուրախ է, որ Քոչարյանը կրկին բանտում է։

Գրառման տակ Թանկյանը մեկնաբանություն է թողել՝ մասնավորապես գրելով հետևյալը.

«Ես չեմ մեղադրում քեզ, որ դու պաշտպանում ես քո հորը, ես հարգում եմ դա, բայց որքան էլ որ դու սիրում ես նրան և այն լավ բաների համար, որոնք նա արել է իր կյանքում թե՛ իր ընտանիքի համար, թե՛ որպես առաջնորդ, այնուամենայնիվ, դու չես կարող կույր լինել այն բոլոր եկամուտների աղբյուրի նկատմամբ, որոնք դուք վայելել եք։ Եթե դու պատրաստվում ես հանրային ձևով խոսել նրա լավ կողմերի մասին, ինչո՞ւ դու չես ընդունում այն բոլոր բաները, ավելի լավ է արդար լինես ինքդ քեզ և աշխարհի հետ: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է»:

Այսօր արդեն Լևոն Քոչարյանը պատասխանել է Թանկյանի մեկնաբանությանը՝ մասնավորապես գրելով.

«Ես կույր չեմ, բայց նույնը չեմ կարող ասել քո մասին: Իմացիր, որ եթե խոսում ես առասպելական եկամուտների կամ ունեցվածքի մասին, դրանք իրականության հետ աղերս չունեն: Իսկ եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի ու դեղին մամուլի վրա և անում հրապարակային ելույթներ, երևի թե իմաստ չունի շարունակելու խոսակցությունը: Իմ ասածները՝ կապված ասօրվա ճնշումների հետ դատավորների վրա, փաստարկված են և բոլորին հասու: Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություն անելիս լինես փաստարկված, այլապես դա դիտվում է որպես զրպարտություն»: