«Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա». Վազգեն Սաղաթելյան


11:58 , 10 դեկտեմբեր, 2018

Ընտրություններն, անխոս, լեգիտիմ են։ Չմասնակցողների մի մասը երկրում չէր, մի մասը պիտի Նիկոլին ընտրեր ու ալարել ա հասնի ընտրատեղամաս` մտածելով, որ առանց իրա էլ կանցնի։ Մի մասը, իհարկե, չի գնացել, քանի որ ո՛չ էս իշխանությանն ա վստահում, ոչ էլ նախորդների հավեսn ունի։ Վստահաբար, որոշակի ճնշումներ, խախտումներ, պետական ռեսուրսի ներգրավում եղել է, բայց դրանց ազդեցությունը վերջնական արդյունքի վրա մեծ չէ։ Ընդհանուր առմամբ, կասկած չի առաջացնում, որ սա է ժողովրդի մեծամասնության կամքը։ Նիկոլի համար շատ վատ է իրականում, որ ՀՀԿ֊ն չանցավ, բայց ինքը դա դեռ չի գիտակցում, քանի որ չափազանց ագահ է ու անձնական վրեժխնդրության հարց է լուծում։ ՀՀԿ-ի ներկայությունը մշտապես հնարավորություն կտար կրկին ու կրկին հիշատակելու իրենց, սլաքները թեքելու իրանց վրա, շեղել բուն թեման անցյալի դրվագներով։ Հիմա էդ հնարավորությունը չի լինելու, ու մեկը ես անկեղծ ուրախ եմ։ Ռուսի ասած՝ мальчик для битья չունենք։ Ինքն էլ, անկասկած, լեգիտիմ առաջնորդ ա։ Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն ինքն ա։ Լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա։

Գնա՛ց։