Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկել


09:30 , 10 դեկտեմբեր, 2018

Armeniasputnik.am-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ