ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր 2010 տեղամասերի նախնական տվյալները
09:08 , 10 դեկտեմբեր, 2018
ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 8530 ընտրող կամ 0.68%
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 811 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» դաշինք - 884 456 ընտրող կամ 70.43%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող կամ 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6456 ընտրող կամ 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 ընտրող կամ 0.33%
«Մենք» դաշինք - 25 174 ընտրող կամ 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 389 ընտրող կամ 0.99%
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող կամ 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող կամ 8.27%
ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: