10/50 ընտրատեղամասի թեկնածուների առաջատար եռյակն «Իմ քայլը» դաշինքից է, Ա. Սիմոնյանը՝ 1-ին տեղում


03:08 , 10 դեկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է

Արդեն հրապարակել ենք էրեբունու 10/50 ընտրատեղամասի նախնական արդյունքները:

Ընտրողների թիվն այստեղ 1965  է եղել, որից մասնակցել է կեսից էլ պակաս՝ 834 մարդ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն այս ընտրետղաասում հաղթել է՝ 638 ձայնով:

10/50 էրեբունու ընտրատեղամասի  ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների առաջատար եռյակը «Իմ քայլը» դաշինքից է։

Առաջին տեղում այստեղ Ալեն Սիմոնյանն է` իմ քայլի 638 քվեից 203-ը նրա օգտին են գրանցվել։ Երկրորդը Դավիթ Սանասարյանն է՝ 188 ձայնով, իսկ երրորդ Վահագն Գրիգորյանը 40 քվեով:։