Հաղորդումներից 7-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են


17:46 , 9 դեկտեմբեր, 2018

Yerevan.today-ը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։

Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: