ԿԸՀ-ն տպագրել է 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ և առաջին անգամ քվեարկողների համար 80 000 օրինակ կրծքանշան է պատրաստել. Արմեն Սմբատյան


16:37 , 9 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն այսօր ԿԸՀ-ում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր օրենսդրությամբ երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքները, և սա Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, սակայն ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները»,-ասաց նա:

Արմեն Սմբատյանը նշեց, որ ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին, դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Նա նշեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ