«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ». Արթուր Ղազինյան


15:58 , 9 դեկտեմբեր, 2018

Առաջին անգամ 1996թ-ից հետո ընտրություններին չեմ մասնակցում։

Երկակի զգացում է. մի կողմից համոզված ես որոշմանդ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից կանչում է քաղաքացիական պարտքը։

Զրկված լինելով ընտրությունը կատարել գաղափարի հիմքով՝ միշտ ձայնս տվել եմ ընդդիմությանը՝ իշխանության համար հակակշիռ ձևավորելու գաղափարական ձգտումով։

Սակայն այս ընտրություններում չէի կարող քվեարկել ընդդիմության օգտին 2 պատճառով.

1. Չգիտեմ՝ ում կարելի է համարել ընդդիմություն (քարոզարշավին Փաշինյանն ավելի նման էր ընդդիմության), և

2. Չէի կարող քվեարկել իրեն միակ ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ին։

Իսկ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն չունեմ օրենսդրության անկատարության պատճառով։

Եվ վերջապես, այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ։

Սա, իմ գնահատմամբ, մայիսի 8-ից հետո հաստատված իրողությունների իրավական հաստատման նպատակով կազմակերպած միջոցառում է, ինչին ես մասնակից լինել չեմ կարող։