Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է. Ա.Հովհաննիսյանը՝ մասնակցության ցածր ցուցանիշի մասին


15:01 , 9 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար Հայաստանի, այն գիտակցումով և խորը հավատով, որ չնայած բաժանարար գծերի՝ Հայաստանը մեր բոլորի միասնական հայրենիքն է, և նրա խնդիրներով պետք է մտահոգված լինենք բոլորս: 9/35 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ ատելություն չկա: Ա.Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է իր բացթողումների, նաև հետագա անելիքների մասին, և հանրությունն, ըստ նրա, հետևություն կանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ