Ժամը 11:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող կամ ընտրողների 7,76%-ը


14:00 , 9 դեկտեմբեր, 2018

Մինչև ժամը 11։00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7,76 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201,250 քաղաքացի կամ ընտրողների 7,76 տոկոսը»,- ասաց նա:

Այսպիսով՝ ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 16,088-ը, այսինքն՝ 8,01 տոկոսը:

Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 16,209-ը, ընդհանուր առմամբ՝ 7,59 տոկոսը:

Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 19,278, ընդհանուր առմամբ՝ 8,56 տոկոսը:

Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 15,219-ը կամ 7,24 տոկոսը:

Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 17,586-ը կամ 7,94 տոկոսը:

Թիվ 6 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 15,049-ը կամ 6,42 տոկոսը։  

Թիվ 7 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 9771-ը կամ 8,30 տոկոսը:

Թիվ 8 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 14,950-ը կամ 7,82 տոկոսը:

Թիվ 9 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,063-ը կամ 7,61 տոկոսը:

Թիվ 10 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,285-ը կամ 7,62 տոկոսը:

Թիվ 11 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 13,656-ը կամ 5,94 տոկոսը:

Թիվ 12 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 16,483-ը կամ 10,19 տոկոսը:

Թիվ 13 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 10,613-ը կամ 9,76 տոկոսը:

Ինչ վերաբերում է մարզերից մասնակցությանը, ապա Լաուրա Գալստյանը հայտնեց, որ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կապանում, ամենաքիչը՝ Ախուրյանում:

Երևան - 7,86 տոկոս

Աշտարակ - 8,36 տոկոս

Ապարան - 9,30 տոկոս

Արարատ - 11,52 տոկոս

Արտաշատ - 7,03 տոկոս

Մասիս - 8,63 տոկոս

Արմավիր - 6,54 տոկոս


Էջմիածին - 6,20 տոկոս

Գավառ - 6,15 տոկոս

Մարտունի - 10,23 տոկոս

Սևան - 9,02 տոկոս

Վարդենիս - 8,27 տոկոսը

Ալավերդի - 7,40 տոկոս

Սպիտակ - 6,50 տոկոս

Ստեփանավան - 6,69 տոկոս

Վանաձոր - 8,06 տոկոս

Տաշիր - 6,32 տոկոս

Աբովյան - 6,95 տոկոս

Եղվարդ - 9,41 տոկոս

Հրազդան - 6,98 տոկոս

Չարենցավան - 6,35 տոկոս

Ախուրյան - 5,25 տոկոս

Անի - 5,79 տոկոս

Արթիկ - 7,38 տոկոս

Գյումրի - 5,36 տոկոս

Գորիս - 10,39 տոկոս

Կապան - 12,71 տոկոս

Սիսիան - 8,73 տոկոս

Եղեգնաձոր - 6,34 տոկոս

Դիլիջան - 8,01 տոկոս

Իջևան - 10, 52 տոկոս

Նոյեմբերյան - 10,66 տոկոս

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 344,714 քաղաքացի կամ ընտրողների 13,32 տոկոսը: