Armeniasputnik.am-ը գրում է.
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) միջազգային դիտորդների խմբի համակարգող Միրլան Բակիրովը ընտրատեղամասերում պասիվություն է նկատում։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Վաղ առավոտից ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը մի քանի ընտրատեղամաս է այցելել ու հետևել է քվեարկության ընթացքին։ Բակիրովի խոսքով` քվեարկությունն ընթանում է ընդունված ընթացակարգով, դիտորդները, ԶԼՄ–ներն ու իրավապահները հետևում են ընթացքին։
«Որոշակի պասիվություն ենք նկատել։ Նկատել ենք նաև, որ ընտրությունները թափանցիկ են ընթանում ու հարմար է ընտրողների համար։ Նոր տեխնիկական հնարավորություններ են կիրառվում, ընտրողների նույնականացում է անցկացվում։ Դեռ խախտումներ չեն գրանցվել», – ասաց նա։