22/26 տեղամասում ընտրությունը դադարեցվել էր, 4-րդ համարի քվեաթերթիկները բացակայել են. ԿԸՀ-ն պարզաբանել է


10:56 , 9 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարզաբանել է 22/26 տեղամասում առաջացած խնդիրը: Ըստ ԿԸՀ-ի՝ տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։

Նշենք, որ այսօր ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, 4-րդ համարով ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը: