«Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին». Արթուր Բաղդասարյան


10:45 , 9 դեկտեմբեր, 2018

«Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու, աղքատության վերացման օգտին»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Այս պահի դությամբ քվեարկությունն ընթանում է նորմալ՝ առանց որևիցե խոչընդոտների»,- նշեց նա:

Դիտարկմանն՝ արդյոք ՕԵԿ-ը շանսեր ունի հայտնվելու խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Վստահաբար»:

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: