Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել և այն վերադարձրել տիրոջը


17:01 , 8 դեկտեմբեր, 2018

Հայազգի Կարինեն, փողոցից գտնելով 37 000 $, այն վերադարձրել է տիրոջը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար՝ ոստիկանության միջոցով հանձնել էր տիրոջը։ Որոշ ժամանակ անց պարզվել է, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, որին այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Ամբեղջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ