Գնացեք ընտրության առանց վախենալու․ Շարմազանովի կոչը քաղաքացիներին


23:30 , 7 դեկտեմբեր, 2018

Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: 

Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: 

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը: 

Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, որի վերագնահստված ներկան այս ամիսներին ցույց տվեց, որ կարող է բացահայտել հանրությանը մոլորեցնող կեղծ, բայց հաճելի կախարդական փայտիկի միֆը: