«Արսենալի» 12 ֆուտբոլիստի խայտառակ խնջույքը` Մխիթարյանի մասնակցությամբ (Video)


23:20 , 7 դեկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներից 12-ը խնջույք են կազմակերպել, որի ժամանակ օգտագործել են շամպայն, օղի, վիսկի, զվարճացնող գազ: Խնջույքին ներկա է եղել 70 աղջիկ: Ռեժիմը խախտելու մեջ մեղադրվում են Մեսուտ Օզիլը, Ալեքսանդր Լակազետը, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, Սեադ Կոլաշինացն ու Մաթեո Գենդուզին:

«Ֆուտբոլիստները փուչիկներ էին բերել իրենց հետ և շնչում էին զվարճացնող գազ, նրանք կորցնում էին գիտակցությունը: Գենդուզին նման բան երբեք չէր փորձել, քանի որ անզգայացել էր: Անհնար էր տեսնել այն, թե ինչ վտանգավոր բաներ են օգտագործում մարզիկները»,- գրում է «The Sun»-ը` ներկայացնելով լուսանկարներ և տեսանյութ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ