Լրագրողները ուսումնասիրել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի սցենարների բաց արխիվը և ենթադրել են թե ինչի կարելի է սպասել վերջին եթերաշրջանում։ Այս մասին գրում է Vanity Fair-ը։
Նյութի հեղինակները նաև ճշտել են մի շարք փաստեր, որոնք հեռուստադիտող հնարավոր է բաց թողած լինի։
7-րդ եթերաշրջանից հետո մի շարք երկրպագուներ որոշեցին, որ Սերսեյա Լաննինսթերը խաբել է հղիության վերաբերյալ, որպեսզի ղեկավարի իր եղբայրներ՝ Ջեյմեին և Թիրիոնին։ Սակայն նա իրոք երեխայի է սպասում և դրանից իրեն շատ երջանիկ է զգում։ Նշվում է, որ Սերսեյան նոր ընտանիք կազմելու հնարավորություն է ձեռք բերում։
Սցենարի համաձայն Թիրիոն Լանինսթերը սիրահարված է Դեյներիս Տարգարիենին և խանդում է Ջոն Սնուին։ Ջեյմեի և վիշապների մոր մենամարտի ժամանակ Թիրիոնը մտածեց, որ իր եղբայրը հնարավոր է զոհվի «իր սիրելի թագուհու սրից»։
Նշվում է նաև, որ Դավոս Սիվորտը իրականում զգացմունքներ ունի Դեյներիսի սպասուհու՝ Միսանդեայի նկատմամբ և մոռացել է, որ ինքը կին ունի։
Սցենարում բացահայտվում է նաև Սանսա Սթարկի և Բրիեննա Տարթի լարված հարաբերությունների պատճառը։ Սանսան կարծում է, որ իրեն պաշտպանել ցանկացող կինը կարող է իր թշնամին դառնալ և միավորվել Արիայի հետ։
Դեկտեմբերի 3-ին «Գահերի խաղի» պրոդյուսեր Ջորջ մարտինը պատմել է «Նիզակակիրներ» («Копьеносцы») նոր նախագծի մասին։ Գրողի խոսքերով նրան ոգեշնչել է Թոմ Ստոպպարդի «Ռոզենկրանցը ևԳիլդերսթերնը մահացել են» պիեսսը։