Հայտնի բլոգերին ազատ են արձակել


21:40 , 7 դեկտեմբեր, 2018

Hraparak.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանն ազատ է արձակել բլոգեր Էրիկ Քիթուաշվիլիին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նրան ազատ են արձակել մեղադրանքում ներառված հանցավոր դրվագների վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված։ Հիշեցնենք, որ բլոգերին մեղադրում էին փողերի լվացման մեջ։