Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարից զոհված օդաչուների հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցվեց


20:55 , 7 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զոհված օդաչուների հիշատակը հարգելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և բազմաթիվ զինվորականներ:

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: