Ավստրալիայում արդարացրել են մանկապղծության գործով ներգրավված նախկին արքեպիսկոպոսին


21:00 , 7 դեկտեմբեր, 2018

Ավստրալիայի դատարանը բեկանել է 68-ամյա կաթոլիկ էքս արքեպիսկոպոս Ֆիլիպ Ուիլսոնի դատավճիռը, որը մեղադրվում էր քահանա պեդոֆիլ Ջեյմս Պատրիկ Ֆլետչերի մեղքը քողարկելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Ավստրալիայի հարավ-արևելյան նահանգներից մեկի դատավորը հայտարարել է, որ Ուիլսոնի մեղավոր լինելու հետ կապված «հիմնավոր կասկածներ ունի»:

Նշվում է, որ նախկին հոգևորականը բողոքարկել է դատարանի որոշումը՝ պահանջելով ապացուցել, որ նա թաքցրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆլետչերը 1970-ական թվականներին գայթակղել է 9 անչափահաս տղաների:

Քննիչ Ռոբերտ Սթոունի խոսքով, Ուիլսոնն իրոք քողարկել է Ֆլետչերին՝ այդ կերպ ցանկանալով պահպանել եկեղեցու հեղինակությունը: Մինչև այժմ նախկին արքեպիսկոպոսը տնային կալանքի տակ է: