Ինստագրամի 10 ամենահարուստ աստղերը. որքան են նրանք պահանջում գովազդի համար


13:00 , 8 դեկտեմբեր, 2018

Համաշխարհային աստղերը գումար են վաստակում ոչ միայն համերգներից և նկարահանումներից, այլև նրանց գումար է բերում հենց իրենց անունը: Նրանց հայտնիությունը ծառայում է այսպես ասած գումար վաստակելու համար, օրինակ իրենց ինստագրամում մի հրապարակումը կարող է միլիոններ արժենալ: Գովազդի վրա վաստակում են գրեթե բոլոր հայտնիները, բայց թե որքան են պահանջում հենց դրա մասին է այս հրապարակումը:

  1. Քայլի Ջեններ 1 միլիոն դոլար

Քարդաշյան-Ջեններ կլանի ամենաերիտասարդ ներկայացուցիչը մեծ քայլերով շարժվում է ամենաերիտասարդ միլիարդատերի կոչման համար: 20-ամյա մոդելի կյանքին հետևում են միլիոնավոր մարդիկ, իսկ նրա հաշվին գովազդվելն արժե 1 միլիոն դոլար:

Քայլին գովազդում է ոչ միայն կոսմետիկա, այլև կիսվում իր անձնական լուսանկարներով՝ քույրերի, ընկերոջ՝ Թրեվիս Սքոթի և նրա դստեր՝ Սթորմիի հետ:

  1. Սելենա Գոմես 800.000 դոլար

Անցյալ տարվա առաջատարը երգչուհի Սելենա Գոմեսն էր, բայց նա արդեն զիջել է իր դիրքերը: Ոչ վաղ անցյալում Սելենան հրապարակեց լուսանկար ոմն Քալեբ Սթիվենսոնի հետ, վերջինիս երգչուհու հետ սկսեցին հաճախ նկատել տարբեր միջոցառումների ժամանակ: Քալեբը ներկա էր նաև երգչուհու ծննդյան խնջույքին, որին հրավիրված էին միայն մտերիմները: Երգչուհու երկրպագուները ենթադրեցին, որ զույգը հանդիպում է և սա երգչուհու վրեժն է Ջասթին Բիբերից:

  1. Կրիշտիանու Ռոնալդու 750.000 դոլար

Երրորդ հորիզոնականում աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Ֆուտբոլիստի անձնական էջը բառացիրոն լցված է հովանավորչական և գովազդային հրապարակումներով: Այնուամենայնիվ երբեմն կարելի է տեսնել անձնական լուսանկարների հրապարակումներ, ինչպես նաև սիրելիի լուսանկարները, և չորս երեխաների:

  1. Քիմ Քարդաշյան 720.000 դոլար

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղը հայտնվել է չորրորդ հորիզոնականում, իր 720.000 գումարով: Չնայած այն հանգամանքին, որ նա Քարդաշյաններ ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է, դա չխանգարեց նրան դիրքերը զիջել քրոջը՝ Քայլի Ջեններին: Այնուամենայնիվ Քիմը չի ձգտում self-made միլիարդատերի կոչմանը և հիմնականում զբաղվում է երեխաների դաստիրարակությամբ:

  1. Բեյոնսե 600.000 դոլար

Հնգյակը բացում է Բեյոնսեն, ով հրապարակում է լուսանկարներ ինչպես համերգային շրջագայություններից, նկարահանումներից, հանգստից, ուր ուղևորվում է ամուսնու և երեխաների հետ: Երգչուհին կարող է հպարտանալ իր միլիոնավոր հետևորդներով, եթե հիշում եք, նրա հղի լուսանկարը միլիոնավոր լայքեր էր հավանել, վերջինս իր այդ ռեկորդով կարողացավ հաղթել Սելենա Գոմեսին:  

  1. Դուեն Ջոնսն 650,000 դոլար

Ինստագրամի ամենաթանկ դերասաններից Դուեն Ջոնսն ունի 111 միլիոն հետևորդ, ուսատի արժանի է հայտնվել այս հորիզոնականում:  Դերասանը հաճախ է կիսվում մարզասրահի տեսանյութերով, ինչպես նաև իր մասնակցությամբ հեռուսատաշոուների տեսանյութերով, սակայն ամենաշատը լայք են հավաքում, երբ դերասանը հրապարակում է լուսանկարներ դստրերի հետ:

  1. Ջասթին Բիբեր 630.000 դոլար

Ջասթին Բիբերը երկար ժամանակ ոչ մի նոր երգ չի թողարկել, սակայն հայտնվել է մամուլի տեսադաշտում: Բանն այն է, որ 24-ամյա երգիչը հայտարարել է, որ նշանադրվում է Հայլեյ Բալդվինի հետ և այժմ պատրաստվում են հարսանիքին:

Ջասթինի միլիոնավոր հետևորդների համար պսակադրության լուսանկարներն ամենասապասված են լինելու:

  1. Նեյմար 600.000 դոլար

Այս ցուցակում հայտնվել է ևս մեկ ֆուտբոլիստ՝ 26-ամյա Նեյմարը, ով վերջերս այցլել էր Մոսկվա՝ մասնակցելու Աշխարհի գավաթի խաղերին:

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագն ունի 100 միլիոն հետևորդ և բազմաթիվ պայմանագրեր սպորտային ապրանքանիշների հետ, որոնցից յուրաքանչյուրը ֆուտբոլիստին վճարում է 600.000 դոլար:

  1. Լիոնել Մեսսի 500.000 դոլար

Ֆուտբոլիստի ինստագրամը իր բազմազանությամբ չի փայլում, քանի որ հրապարակումների մեծ մասն արվում են մարզումների ժամանակ, բայց երբեմն Մեսսին հրապարակում է լուսանկար կնոջ և երեք երեխաների հետ:

  1. Քենդալ Ջեններ 500.000 դոլար

Տասնյակը եզրափակում է Քենդալ Ջենները, չնայած նրան, որ Քենդալի հետևորդների թիվը չի զիջում Քայլիից, նա գովազդային հրապարակման համար պահանջում է 500,000 դոլար: