«Հիմա Վանեցյանը ո՞վ է սրանից հետո. հասարակ գեբեշնիկ». վարչապետի անվտանգության աշխատակիցը Լևոն Բարսեղյանին չի թույլատրել մտնել քաղաքապետարան


13:42 , 7 դեկտեմբեր, 2018

Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից՝ ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապետարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։ Ասաց՝ կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելն անդրդվելի եղավ։

Հիմա Վանեցյանը ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։)

Հետաքրքիր է՝ քաղաքապետին ներս թողե՞լ են։