23:03 , 2 հունիս, 2013
Դանակը ոսկորին է հասել: Միգուցե շուտ էր հասել, բայց չէինք զգում ցավը: Հիմա գանգրենայից ենք ոռնում: Այն փտախտից, որ կոչվում է ամենաթողություն. նույն օրը տեղի է ունենում երկու սպանություն. մի գործի առնչությամբ շրջանառվում են էլ ԼՂՀ նախագահի, էլ մարզպետի, էլ պաշտպանության բանակի զորամասի հրամանատարի անուններ: Մյուս սպանությունը տեղի է ունենում ռազմական ինստիտուտում, որտեղ պետք է որ կարգապահության բարձրագույն մակարդակը լիներ, ու նման բան տեղի չունենար: Զարհուրելի է՝ խելագարվելու աստիճան: Սա հաստատ կյանք չէ, որ մենք ապրում ենք: Երբևէ կհասկանանք, որ գողական արժեհամակարգը պետք է փոխարինենք ինչ-որ քաղաքակիրթ արժեհամակարգով: Թե՞ արդեն ուշ է՝ Հայկը պարտվե՞լ է Բելին: