Ամենափրկիչ եկեղեցու բակում հոգեհանգստի կարգ մատուցվեց երկրաշարժի զոհերի հիշատակին


12:30 , 7 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցվեց։

Հոգեհանգստի կարգը մատուցվեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից։

Հոգեհանգստի կարգի մատուցման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու այլ պաշտոնյաներ։