Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծաղկեպսակ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում


12:20 , 7 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության անդամները Գյումրիում արտագնա նիստ անցկացրին, որից հետո մասնակցելու են երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների։

Ծաղկեպսակի խոնարհման արարողությունից հետո եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի կողմից հոգեհանգստի կարգ կմատուցվի՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։