ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների հոգեհանգիստը կկայանա Սուրբ Սարգիս եկեղեցում


12:10 , 7 դեկտեմբեր, 2018
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը` դեկտեմբերի 8-ին` ժամը 13.00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժը ժամը 12.00-ին):