ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


12:00 , 7 դեկտեմբեր, 2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: