Երբ «քցոցին» կատարվում է պետության ամենաբարձր պաշտոնյաների հովանավորչությամբ


22:43 , 2 հունիս, 2013

Երբ տեսնում ես, որ բարձրաստիճան այրերը, մեծահարուստները և նրանց ընտանիքի անդամները թքած ունեն օրենքների վրա, հարցեր են պարզաբանում և լուծում գանգստերների պես ու դրա համար մնում անպատիժ, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում միակ ընդունված ձևը դա է: Երբ «քցոցին» կատարվում է պետության ամենաբարձր պաշտոնյաների հովանավորչությամբ, ապա հասկանում ես, որ Հայաստանում անիմաստ է ներդրում անել կամ սկսել այնպիսի բիզնես, որը ուշադրություն կգրավի:
Այս ամենը ինձ հիշեցնում է Սիցիլիայի պատմությունը, երբ շարքային քաղաքացիները պաշտպանվելու համար և իրենց իրավունքները պաշտպանելու համար խմբեր էին ստեղծում ու զինվում: Իհարկե, այդ ամենը հետո վերաճեց հակահասարակական միավորումների, բայց, ինչպես ամեն ինչը, սա էլ ի սկզբանե ստեղծվել էր հասարակության շահերը պաշտպանելու համար:
Համենայն դեպս լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից: 
Ճիշտ ճանապարհով չենք գնում: Պետք է վերանայվի ընտրած ուղին: