Հետևելով այս 11-օրյա քարոզարշավին՝ կարելի է միայն ասել, որ լավ կլիներ, որ հաղթեր անվավերը


11:09 , 7 դեկտեմբեր, 2018

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ու հետևելով այս 11-օրյա քարոզարշավին, բոլոր թեկնածուների ու կուսակցությունների խոսքերին ու առաջարկներին՝ կարելի է միայն ասել, որ նենց լավ կլիներ, որ հաղթեր անվավերը։ 

Շատ վատ է, որ այս անգամ էլ պայքարին մասնակցեցին հները, ու ամեն ինչ նորովի էր հնի կատարմամբ։ 
Չկար գրեթե կուսակցություն, որը հստակ ինչ-որ բան ասեր մեր ապագայի մասին։ 

Ոչ մեկ դաս չէր քաղել հեղափոխությունից, և շարունակում էին անիմաստ խոստումներ տալ՝ մոռանալով, որ մարդիկ էդ խոստումների ձեռը կրակն են ընկել ու չհասկանալով, որ մենակ խոսելով չէ։ 

Հանրապետականի մասին մի թեթև բան ասեմ․ եթե իրենք նենց կառավարեին, ոնց քարոզարշավ են արել, ապա հեղափոխություն չէր լինի։ 

ՔՈ-ն միակ բացահայտումն էր, ու հուսամ, որ նրանք նույնիսկ պարտությունից հետո դուխները չեն քցի ու կմնան քաղաքական դաշտում։ 

Ցավոք սրտի, նայելով շատ-շատերի ցուցակներն ու հավանական պատգամավորների կենսագրությունները՝ կարող ենք հստակ ասել, որ այս ԱԺ-ն էլ ոչնչով չի տարբերվելու նախորդներից, ու «կոճակ սեղմողների» մեծ բանակ է լինելու։

Ունենք էն, ինչ ունենք, ինչ ունենք, մեր շնորհքն ա, ոչնչից պիտի չբողոքենք, քանի որ այս դեպքում լրիվ ձեր ուզածով ա ու լրիվ դուք եք «որոշել»։ Վայելեք։

Եվ վերջում՝ Աշոտյանը պիտի դառնա ԱԺ պատգամավոր, որպեսզի ԱԺ-ում լինի իսկական ու գրագետ քաղաքական գործիչ, ով ամեն ինչից գլուխ է հանում ու ով կարող է ամեն տեղ օգտակար լինել։

Սիրում եմ բոլորիդ։