«Հրապարակ». Սոնա Ղազարյանն ընտրացուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ


09:00 , 7 դեկտեմբեր, 2018
«Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ 

Խոսքը Երևանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։ 

Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: