Google-ի աշխատակիցը սխալմամբ մեկնարկել է 10 միլիոն դոլար արժողությամբ գովազդային արշավը


07:46 , 7 դեկտեմբեր, 2018

Google-ի փորձաշրջան անցնող աշխատակիցը սխալմամբ համացանցում թողարկել է գովազդային արշավ, որը կարող էր ընկերությանն արժենալ 10 միլիոն դոլար, հաղորդում է Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ ընկերության աշխատակիցն «այն կոճակը չի սեղմել» Google-ի գովազդների տեղադրման էլեկտրոնային համակարգի ցուցադրման ժամանակ:

Փորձաշրջան անցնող աշխատակցի սխալի պատճառով թեստային գովազդային հայտարարությունը հայտնվել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի բազմաթիվ կայքերում, ընդ որում՝ սխալը նկատել են միայն 45 րոպե անց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը 48 աշխատակցի ազատել է աշխատանքից ոտնձգության մեղադրանքների պատճառով: