ԱՄՆ-ում անօթևան մարդը 17 հազար դոլար է գտել և հանձնել բարեգործական հիմնադրամին


01:45 , 7 դեկտեմբեր, 2018

Վաշինգտոն նահանգի Սամներ քաղաքում անօթևան մարդը 17 հազար դոլարով պայուսակ է գտել և հանձնել բարեգործական հիմնադրամին, գրում է տեղական Local News Tribune պարբերականը:

Տեղեկացվում է, որ Քեվին Բուտը հիմնադրամի մոտ պայուսակ է գտել և ստուգելով այն 20 դոլարանոց է հայտնաբերել: Բուտի խոսքերով, նա տեսնելով թղթադրամը մտածել է վերցնել այն, իսկ պայուսակը թողնել հիմնադրամի շենքի մոտ: Սակայն, Բուտը որոշել է սպասել բարեգործական կազմակերպության աշխատակիցներին: Հիմնադրամի տնօրեն Անիտա Միլերի խոսքերով, Բուտը պայուսակը փոխանցել է հիմնադրամի աշխատակիցներին՝ չիմանալով դրա պարունակության մասին: Գումարը հայտնաբերելուց հետո պայուսակը հանձնել են ոստիկանություն, որտեղ այն մնացել է 90 օր: Պայուսակի տերը այդպես էլ չի հայտնվել և այն կրկին վերադարձրել են բարեգործական հիմնադրամին:

Միլերը շնորհակալություն է հայտնել Բուտին ազնվության համար և որպես պարգևատրում հանձնել գումարի որոշակի մասը: Մնացած գումարը կազմակերպությունը որոշել է ծասել հիմնադրամի տարածքի ընդլայնման համար՝ ավելի շատ մարդու օգնելու նպատակով: